Մշակութային կյանքը Մեղրիում
Երբ միջավայր չկա՝ մշակութային կարողությունները զարգացնելու համար, երիտասարդները ստիպված համացանցում են փնտրում այն: Այդպես է արել նաև Մեղրիի շրջանի Նռնաձոր գյուղական համայնքի բնակիչ 17-ամյա Ռոբերտ Բաբայանը: Համացանցի միջոցով սովորել է կիթառ նվագել: Սկսել է 2015 թ.-ին: Երաժշտական կրթություն չունի: Պարզապես, հեռախոսի մեջ ներբեռնել է ծրագիր, որով սովորել է նվագել երաժշտական այս գործիքը:
«Զգացի, որ կիթառն ինձ ձգում է: Քույրս այդ ժամանակ Ռուսաստանում էր, խնդրեցի, որ կիթառ բերի: Մի քանի ամսում սովորեցի մի քանի երգ նվագել: Հասկացա, որ ընտանիքիս անդամներին դուր է գալիս նվագածս, որոշեցի կատարումներս հրապարակել նաև համացանցում, ուրիշներին էլ դրանք դուր եկան»:
Նախ սկսել է նվագել Վիկտոր Ցոյի ստեղծագործությունները, հիմա տարված է ռոքնռոլի ժանրով, «Քոլդփլեյ»-ով, «Ռադիոհեդ»-ով, կիթառահար Թոմի Էմանուելի գործերով: Ինքը դեռևս հեղինակային երգեր չունի, սակայն ծրագրում է ստեղծագործել: «Մանկուց սիրել եմ երաժշտությունը և միշտ փորձում եմ մոտ լինել»-ասում է Ռոբերտը:

Ռոբերտի կարծիքով մեծ խնդիր է, որ գյուղական համայնքներում մշակութային օջախներ չկան: «Այդ պատճառով համայնքում մշակութային կյանք չի զարգանում: Իհարկե, կան երիտասարդեր, որ ինձ պես գտնում են մշակույթի հետ առնչվելու ճանապարհ, բայց նրանց թիվն էլ շատ փոքր է»,- ասում է նա:

Ինքն անձամբ փորձում է օրինակ դառնալ գյուղական համայնքների շատ երիտասարդների համար, որպեսզի նրանք տեսնեն, որ եթե մեկը կարողացել է, իրենք էլ կարող են ինքնուս, թեկուզ չեղած պայմաններում նոր բան սովորել:
«Ինձ հրավիրել էին Մեղրի մի միջոցառման նվագելու: Ինձ պատմել են, որ դրանից հետո Կարճևանից և Լիճքից էլ ինչ-որ երիտասարդներ սովորել էին կիթառ նվագել: Շատ ուրախացա»,- ասում է նա:
Միայն քաղաքներում կան մշակութային կենտրոններ: Մեր համայնքից Մեղրի կամ Ագարակ քաղաքի մշակութային կենտրոններ հասնելու համար պատանիները պետք է դասերից հետո երթուղային տաքսի նստեն, ժամանակ ծախսեն, ճանապարհ կտրեն:
Պատրաստվում եմ բարձրագույն ուսումնական հաստատություն դիմել: Ընտրածս մասնագիտությունը կապ չունի երաժշտության հետ. որոշել եմ օպերատոր, լուսանկարիչ դառնալ:
Նպատակ ունեմ Երևանում բացել նաև ֆոտոստուդիա: Կարծում եմ, արդեն առաջնայինն ինձ համար կդառնա իմ մասնագիտությունը, բայց կիթառ նվագել, իհարկե, չեմ դադարի:


Դիմում եմ պատկան մարմիններին, որ ուշադրություն դարձնեն գյուղական համայնքներում մշակութային կյանքի ակտիվացման վրա: Լավ կլիներ, որ այստեղ լինեին տարբեր խմբակներ՝ երաժշտական գործիքների, ասմունքի և այլն: Շատ հազվադեպ են գյուղական համայնքներում երաժշտական խմբակներ լինում: Եթե լինեն մշակութային կենտրոններ, անցկացվեն մշակութային միջոցառումներ, դրանք անպայման դրականորեն կազդեն մշակույթի նկատմամբ պատանիների վերաբերմունքի վրա:
Մեղրիի 11 գյուղական համայնքներից (հիմա դրանք կոչվում են բնակավայրեր) և ոչ մեկում այլևս չեն գործում մշակութային կենտրոնները: Թեև մինչև համայնքների խոշորացումը այդ բնակավայրերում մշակութային կենտրոնների համար նախատեսված շինություն և որոշակի գույք կար, սակայն դրանց գործունեությունը ձևական էր, որևէ միջոցառում չէր կազմակերպվում:
Տեղացիներն ասում են, որ համայնքը պարզապես ինչ-որ մարդկանց գրանցում էր իբրև մշակութային կենտրոնների, կամ ժողովրդի լեզվով ասած` «կլուբների» ղեկավար, իսկ թե ինչով էին զբաղված այդ աշխատակիցները, ոչ ոք չգիտեր և չէր տեսնում: Համայնքների խոշորացումից հետո, «կլուբները», որպես շինություն, մեծամասամբ անուշադրության են մատնվել:
Իսկ տեղի պատանիներն ու երիտասարդները ստիպված են մշակութային միջոցառումներին մասնակցելու համար այցելել Մեղրի և Ագարակ քաղաքներ:
Լեհվազի մշակույթի տուն
Նռնաձորի մշակույթի տուն
Ալվանքի մշակույթի տուն
«Ես նպատակ ունեմ, այստեղ թատերական խումբ բացել»,- ասում է Աննա Համբարձումյանը՝ կարևորելով թատրոնի դերը համայնքի մշակութային կյանքի աշխուժացման գործում: Կենտրոնում երաժտական և այլ խմբակներից զատ, արդեն 3 տարի է, գործում է պարսկերենի խմբակը, որտեղ սովորում է 17 աշակերտ. Մեղրին Իրանին սահմանակից բնակավայր է, երիտասարդներին լեզվի իմացությունը շատ կարող է օգնել:
Ա. Համբարձումյանի խոսքով, իր ղեկավարած կառույցը Մեղրիի համայնքային ենթակայության ներքո է, իսկ համայնքը դժվարանում է ֆինանսական միջոցներ տրամադրել ոլորտի զարգացման համար: «Բացի այդ, կարծում եմ, մեզ շատ կարող է օգնել Երևանի հետ փորձի փոխանակումը, գուցե հայտարարվող մշակութային դրամաշնորհներին հնարավոր լինի մասնակցել, շահել ու լուծել խնդիրները»,- ասում է նա:
Մասնավոր սեկտորի` մշակութային կյանքը «հովանավորելու» հարցում ևս խնդիր ունեն: Տարածքում գործում է միայն Պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հիմնական ֆինանսական աջակցություն ցուցաբերում է դպրոցներին:
«Ուրիշ անհատներ էլ չունենք, որ հանդես գան հովանավորչությամբ: Նրանք այդքան էլ շահագրգռված չեն այդ հարցում»,- ասում է Ա. Համբարձումյանը:
Անդրադառնալով գյուղական համայնքներում մշակութային կյանքի կարևորությանը, Ա. Համբարձումյանն ասում է՝ ճիշտ է, իրենք փորձում են գյուղերում ապրող երիտասարդներին ներգրավել քաղաքային կենտրոնների միջոցառումներում, բայց ավելի լավ կլինի, եթե տեղերում մշակութային կառույցներ աշխատեն.

«Ի վերջո, գյուղական համայնքներն իրենց կոլորիտն ու ուրույն մշակույթն ունեն,- ասում է նա, նշելով, որ մշակույթի կենտրոնների աշխատանքը կօգնի նաև դրանց պահպանմանը: Անշուշտ, կլուծի նաև զբաղվածության խնդիր»:
Աննա Համբարձումյանը նոր է նշանակվել Մեղրի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն:Բայց ասում է, որ ոլորտում է երկար տարիներ և տեղյակ է այստեղի խնդիրներին:

«Ես նպատակ ունեմ, այստեղ թատերական խումբ բացել»,- ասում է նա՝ կարևորելով թատրոնի դերը համայնքի մշակութային ոգին բարձրացնելու գործում: Կենտրոնում երաժտական և այլ խմբակներից զատ՝ արդեն 3 տարի է՝ գործում է պարսկերենի խմբակը, այստեղ սովորում է 17 աշակերտ. Մեղրին հարևան Իրանին սահմանակից բնակավայր է, երիտասարդներին լեզվի իմացությունը շատ հարցերում կարող է օգնել:
Ա. Համբարձումյանի խոսքով, իր ղեկավարած կառույցը Մեղրիի համայնքային ենթակայության ներքո է, իսկ համայնքը դժվարանում է ֆինանսական միջոցներ տրամադրել ոլորտի զարգացման համար: «Բացի այդ, կարծում եմ, մեզ շատ կարող է օգնել Երևանի հետ փորձի փոխանակումը, գուցե հայտարարվող մշակութային դրամաշնորհներին հնարավոր լինի մասնակցել, շահել ու լուծել խնդիրները»,- ասում է նա:
Մասնավոր սեկտորի` մշակութային կյանքը «հովանավորելու» հարցում ևս խնդիր ունեն: Տարածքում գործում է միայն Պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հիմնական ֆինանսական աջակցություն ցուցաբերում է դպրոցներին:

«Ուրիշ անհատներ էլ չունենք, որ հանդես գան հովանավորչությամբ: Նրանք այդքան էլ շահագրգռված չեն այդ հարցում»,- ասում է Ա. Համբարձումյանը:

Անդրադառնալով գյուղական համայնքներում մշակութային կյանքի կարևորությանը, Ա. Համբարձումյանն ասում է՝ ճիշտ է, իրենք փորձում են գյուղերում ապրող երիտասարդներին ներգրավել քաղաքային կենտրոնների միջոցառումներում, բայց ավելի լավ կլինի, եթե տեղերում մշակութային կառույցներ աշխատեն.

«Ի վերջո, գյուղական համայնքներն իրենց կոլորիտն ու ուրույն մշակույթն ունեն,- ասում է նա, նշելով, որ մշակույթի կենտրոնների աշխատանքը կօգնի նաև դրանց պահպանմանը: Անշուշտ, կլուծի նաև զբաղվածության խնդիր»:

The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website