ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից մեր հարցմանը պատասխանել են, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում վերջին ստուգումն իրականացվել է 2019թ.-ի նոյեմբերին, որի արդյունքում արձանագրվել է ջրային ռեսուրսներ թափվող հոսքաջրերում թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների գերազանցում։ Նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում 2019թ.-ին իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով դիմել էինք նաեւ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ: Կենտրոնից պատասխանել են, որ կոմբինատի կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներում իրականացվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություններ: «Պայթեցման աշխատանքների ժամանակ խախտումներ չեն արձանագրվել: Պայթեցումներն իրականացվում են հորատապայթեցման աշխատանքների անձնագրերի հիման վրա, որտեղ հաշվարկվում է վտանգավորության գոտու շառավղի մեծությունը»,-նշված է պատասխանում:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website