Այս պահին համապատասխան ուսումնասիրություններ չկան արված: Meghrinews.com կայքի պաշտոնական հարցմանն ի պատասխան, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից տեղեկացրեցին, որ յուրաքանչյուր տարի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվում են պլանային ստուգումներ, որի ընթացքում պայթեցումների վերաբերյալ որեւէ դիտողություն չի արձանագրվել։

«2013թ.-ից սկսած կոմբինատն աշխատում է նույն՝ տարեկան 3,5 մլն տոննա արտադրողականությամբ: Աշխատանքները եւ պայթեցումներն իրականացվում են համաձայն հաստատված նախագծի (բնապահպանության նախարարության 19․04․2013 N33 փորձաքննական եզրակացության եւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի 18․04․2013 N1079 եզրակացության): Նույնպիսի պատասխան կոմբինատը տվել է նաև կարճևանցիների նամակին։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website